ՀՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին (նկատի ունի ընդդիմադիրներին – խմբ.), որոնք ստացել են ընտրողների բավարար ձայներ։ Դրա մասին զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։

Պատասխանելով այն հարցին, թե իր կանխատեսումներն իրականություն են դարձել, Սարգսյանը նկատել է, որ չի ուրախանում դրանով և չի կարծում, թե դրա մասին խոսելն այժմ իմաստ ունի։ Հիմա այն քաղաքական ուժերը, որոնք անցել են խորհրդարան, որոնց աջակցել է ժողովուրդը, պետք է որոշումներ ընդունեն, իսկ մենք բոլորս պետք է համաձայնենք դրանց հետ և կյանքի կոչենք այդ որոշումը, նշել է նախկին նախագահը։

Նա փաստել է, որ նրանց հնարավորությունները շատ չեն՝ կա՛մ վերցնել մանդատները և գնալ խորհրդարան, կա՛մ հրաժարվել դրանցից։ Երկու դեպքում էլ կան թե՛ առավելություններ, թե՛ բացասական կողմեր։ Հարցը մեթոդի ընտրությունը չէ, այլ հստակ ռազմավարությունը. երկու դեպքում էլ հնարավոր է հասնել հաջողության, կարծում է Սարգսյանը։

Փողոցային պայքարի արդիականության մասին հարցին երրորդ նախագահը պատասխանել է, որ «դա միշտ էլ օգտակար է»։ Թե արդյոք դա կարող է օգնել՝ կախված է այն ուժերից, որոնք ստացել են ժողովրդի բավարար աջակցությունը, հավելել է քաղաքական գործիչը։ Իր կողմից ՀՀԿ-ն միշտ պատրաստ է աջակցել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են ընտրողների բավարար ձայներ։

Հիշեցնենք, որ ՀՀԿ-ն չի մասնակցել ընտրություններին։

Source: https://news.am/hy/news/1042582