Հայտնաբերվել է ընդհանուր 50 գրամ մարիխnւանայի փաթեթներ․ թմրանյnւթեր տեղադրողը ձերբակшլվել է: Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից:
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկաններն ու Ոստիկանության գվադիայի ծառայողները հունիսի 2-ին, շրջիկ ծառայության ժամանակ, Պարույր Սևակի փողոցում նկատել են կասկածելի վարք դրսևորող մի տղամարդու, որն ինչ-որ բան էր փորձում թաքցնել ծառի բնի մոտ։
Տեսնելով ոստիկաններին՝ տղամարդը դիմել էր փախուստի, ինչն արագ կանխվել էր։ Ժամը 16․30-ին, թմրանյութ իրացնելու կասկածանքով, տղամարդը ձերբակալվել և իր վարած մեքենայով հանդերձ տեղափոխվել է բաժին։
Մայրաքաղաքի Հովհաննիսյան փողոցի բնակիչ 33-ամյա տղամարդն ընդունել է, որ արդեն տեղադրել է մարիխուանայով չորս փաթեթ, ևս 21-ը՝ մեքենայում են։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, և քննչական գործողությունների արդյունքում նշված փաթեթները հայտնաբերվել են։
Ըստ 33-ամյա տղամարդու՝ թմրամիջոցները ձեռք էր բերել տելեգրամյան ալիքի միջոցով, տեղադրել ու լուսանկարներն ուղարկել ալիքի հասցեատիրոջը։
Նրան ներկայացվել է մեղադրանք, խափանման միջոց է կիրառվել կալանքը։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են։
Source: https://news.am/hy/news/1042547