Հայաստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 01.05-ի դրությամբ հրապարակել է ընտրությունների արդյունքները 216 ընտրատեղամասերից՝ մշակելով քվեաթերթիկների 4,11%-ը։

Այս տվյալների համաձայն՝ 55,22% արդյունքով (32923 ձայն) առաջատար է ներկայումս իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։

Երկրորդ տեղում է «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, որը հավաքել է 22,02% (13134)։

Երրորդ հորիզոնականում է «Հայաստան» կուսակցությունների դաշինքը՝ 8,36% (4985) ցուցանիշով։

Չորրորդ տեղում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որը հավաքել է 5,75% (3432)։

Հինգերորդ տեղը զբաղեցնող «Միասնության թևեր» կուսակցությունն առայժմ ունի 2,28% (1358)։

Source: https://news.am/hy/news/1041851