Ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում այսօր ձերբակալվել է 2 անձ։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից։

Ավելի վաղ NEWS.am–ը հայտռնել էր, որ ԱԱԾ աշխատակիցներն այսօր՝ հունիսի 4–ի առավոտյան Գյումրիում մուտք են գործել 18-ամյա լրագրող Արամ Դավթյանի բնակարան և բերման ենթարկել նրան։

Արամ Դավթյանի հայրը՝ Ստեփան Դավթյանը NEWS.am–ի հետ զրույցում անհեթեթ է համարել որդուն վերագրվող արարքը՝ այն է ընտրակաշառք տալ–ստանալը. «Առավոտյան տունը քնած էր երեխան, երկու հոգի եկան, ներկայացան որպես ԱԱԾ աշխատող, ձերբակալման որոշումը ներկայացրին՝ իբր ընտրակաշառք տալու, ստանալու հոդվածով։ Հիմա տարել են Երևանի Հակակոռուպցիոն կոմիտե։ Շոկի մեջ ենք, ինքը որպես լրագրող էր աշխատում, ինքը նման բաների հետ կապ չունի։ Ինձ էլ ասաց՝ նման բան չկա»,–պատմել էր Արամի հայրը։

Source: https://news.am/hy/news/1040852