ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը նախօրեին հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Նա հերքել իրեն առնչվող նոր մեղադրանքը, այն որակել անհիմն: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց նրա փաստաբան Էմին Խաչատրյանը։

Խաչատրյանի խոսքով, քրեական վարույթը նախաձեռնվել է 2019 թվականին, Գագիկ Ծառուկյանը սակայն, մինչև երեկ այդ քրեական վարույթի մասին տեղյակ չի եղել։ Նախօրեին Ծառուկյանի նկատմամբ, առանց ԿԸՀ–ի համաձայնությունը ստանալու, քրեական հետապնդում է հարուցվել, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը։

Փաստաբանն ընդգծեց՝ դատախազությունը պարտավոր էր նախ դիմել Կենտրոնական ընտրական հանձնաժողով, քանի որ Գագիկ Ծառուկյանը պատգամավորի թեկնածու է, հետևաբար ունի անձեռնմխելիություն։

Source: https://news.am/hy/news/1042502