Հունիսի 7-ին պետք է անպայման գնալ ընտրության, ընտրել իրական ընդդիմադիր ուժերից մեկին: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Արցախի նախկին պետնխարար, նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։
«Իսկ եթե նախատեսում եք ընտրել ՔՊ-ին, ապա ավելի լավ է հետադարձ ու անկեղծ հայացքով գնահատեք Փաշինյանի ու ՔՊ-ի վարքը և հասկանաք, թե որքան եք խաբվել, նվաստացվել ու տառապել իրենց պատճառով: Եթե նույնիսկ այդ դեպքում հակված եք ընտրելու ՔՊ-ին, ապա պարզապես մի՛ գնացեք ընտրության, թե չէ կրկին զղջալու եք, ուշ է լինելու...
Յուրաքանչյուրիցս է կախված մեր ապագան, և այդ պատասխանատվությունից խուսափելը մեղք է Ձեր ու բոլորիս հանդեպ»,-նշել է նա։
Source: https://news.am/hy/news/1040767