ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունիսի 4-ին, կազմել է 368.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.07 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 428.71 դրամ (աճել է 0.67 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.96 դրամ (նվազել է 0.03 դրամով):
Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 366–367.5 դրամով, վաճառվում է 370-371 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 421-426 դրամով, վաճառվում է 431–435 դրամով:
Ռուբլին բանկերում գնվում է 4.73-4.86 դրամով, վաճառվում է 4.96–5.19 դրամով:
Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 367 դրամով, վաճառվում՝ 370 դրամով:
Եվրոն գնվում է 427 դրամով, վաճառվում է 431.5 դրամով:
Ռուբլին գնվում է 4.82 դրամով, վաճառվում է 4.93 դրամով:
Source: https://news.am/hy/news/1040888