Ամերիկյան USS Gerald R. Ford ավիակրի նորոգումը կարող է ձգվել մեկ տարի, քանի որ Իրանի դեմ ռազմական գործողության ընթացքում նավը վնասվել է ավելի լուրջ, քան նախկինում ընդունվել էր։ Այս մասին հայտնել է CNN հեռուստաընկերությունը՝ հղում կատարելով աղբյուրներին։
Ինչպես նշվել է, մարտին ավիակրի վրա բռնկված հրդեհը եղել է ավելի լուրջ և կործանարար, քան պնդվում էր ռազմածովային ուժերի պաշտոնական հայտարարությունում։ Ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյայի տվյալներով՝ ավիակրի հրդեհաշիջման համակարգը չի գործել, և կրակի դեմ ստիպված են եղել պայքարել հենց նավաստիները։ Հրդեհը հաջողվել է մարել միայն 30 ժամ անց։ «Ես իսկապես մտածում էի, որ մենք կկորցնենք նավը», - CNN-ին ասել է նավաստիներից մեկը։
CNN-ը հիշեցրել է, որ ևս մեկ խնդիր է դարձել ավիակրի կոյուղու համակարգի խափանումը։
USS Gerald R. Ford-ը մայիսին վերադարձել է Նորֆոլքի բազա (Վիրջինիա նահանգ)՝ ծովում անցկացնելով ռեկորդային 11 ամիս։ Այդ ընթացքում նավը Եվրոպայից տեղափոխվել է Կարիբյան տարածաշրջան՝ Վենեսուելայում գործողության համար, որից հետո ուղարկվել է Մերձավոր Արևելք։
Source: https://news.am/hy/news/1041120