Ուրբաթ առավոտյան էտալոնային մակնիշների նավթի գները չափավոր աճում են՝ հինգշաբթի գրանցված բավական կտրուկ անկումից հետո։

Brent-ի օգոստոսյան ֆյուչերսները Լոնդոնի ICE Futures բորսայում թանկացել են 0,39 դոլարով (0,41 տոկոս)՝ հասնելով 95,42 դոլարի մեկ բարելի դիմաց։ Հինգշաբթի Brent-ը էժանացել էր 2,78 դոլարով (2,84 տոկոս)՝ մինչև 95,03 դոլար մեկ բարելի դիմաց։

WTI-ի հուլիսյան ֆյուչերսները Նյու Յորքի ապրանքային բորսայի NYMEX էլեկտրոնային աճուրդներում թանկացել են 0,06 դոլարով (0,06 տոկոս)՝ հասնելով 93,1 դոլարի մեկ բարելի դիմաց։ Նախորդ աճուրդների ընթացքում պայմանագիրը էժանացել էր 2,98 դոլարով (3,1 տոկոս)՝ մինչև 93,04 դոլար մեկ բարելի դիմաց։

Source: https://news.am/hy/news/1041060