Նախօրեի աճից հետո հինգշաբթի օրը նավթի գները նվազում են, քանի որ շուկայի ուշադրության կենտրոնում շարունակում է մնալ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը։
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent նավթի օգոստոսյան ֆյուչերսները վաճառվում են մեկ բարելի համար 96.98 դոլարով, ինչը նախորդ փակման համեմատ ցածր է 0.83 դոլարով (0.85%)։ Չորեքշաբթի օրը պայմանագիրը բարձրացել է 1.81 դոլարով (1.89%)՝ մեկ բարելի համար հասնելով 97.81 դոլարի։
Նյու Յորքի ապրանքային բորսայի (NYMEX) էլեկտրոնային առևտրում WTI տեսակի նավթի հուլիսյան ֆյուչերսների գինը նվազել է 0,73 դոլարով (0,76%) և կազմում է 95,29 դոլար՝ մեկ բարելի դիմաց։ Նախորդ նստաշրջանի արդյունքներով դրանց արժեքն ավելացել էր 2,26 դոլարով (2,41%)՝ հասնելով 96,02 դոլարի։
Source: https://news.am/hy/news/1040756