Երջանի Ավան վարչական շրջանի մի շարք հասցեներում այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են գրանցվել: «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերությունից NEWS.am-ին հայտնեցին, որ համայնքում արձանագրվել էր վթարային անջատում, որն արդեն իսկ ամբողջությամբ վերականգնվել է, և այս պահին Ավանում հոսանքի անջատումներ չկան։

Ըստ ընկերության թեժ գծի պարզաբանման՝ վթարային անջատումը պայմանավորված է եղել բարձր լարման համակարգում առաջացած խնդրով: Ավան-Առինջ թաղամասում հոսանքազրկման տևողությունը կազմել է մինչև 40 րոպե: Ավանի Բաբաջանյան, Քուչակ և Թումանյան փողոցներում վթարի հետևանքները վերացվել են ավելի արագ՝ մոտ 25 րոպեի ընթացքում:

Source: https://news.am/hy/news/1041750