Նիկոլ Փաշինյանն այսօր Արարատի մարզում է նախընտրական քարոզարշավ իրականացնում։
Factor TV-ն մարզի Վերին Արտաշատ գյուղում արձանագրել է, որ Փաշինյանին դիմավորելու հատուկ միջոցառում էր կազմակերպվել։ Այն համակարգում էր Արտաշատի ՔՊ-ական համայնքապետ Կառլեն Մկրտչյանը։
Դիմավորման արարողությանը ներգրավել էին նաև Արտաշատի մշակութային տան սաներին։ Մշակույթի տան տնօրեն Նինել Գաբրիելյանը և մշակույթի տան պարուսույցը ցուցումներ էին տալիս երեխաներին, թե ինչպես հարվածել թմբուկին, հաշվել մինչև 16-ը և 16 թիվն առանձնակի տոնայնությամբ արտասանել։ Նինել Գաբրիելյանին Factor TV-նը մի քանի հարց ուղղեց, բայց նա հրաժարվեց պատասխանել։
Վերին Արտաշատի դպրոցի աշակերտներն էլ մեզ փոխանցեցին, որ այսօր դասապրոցեսը նախատեսվածից շուտ են ավարտել, որ ներկա լինեն Փաշինյանի հետ հանդիպմանը։ Նրանք ՀՀ և ՔՊ դրոշներն էին ծածանում։ Երեխաները նաև կապույտ ծխարձակող սարքեր ունեին, Փաշինյանի գալուն պես ՔՊ-ի կողմից որպես խորհրդանիշ օգտագործվող կապույտ գույնի ծուխը երկինք բարձրացավ։
Source: https://news.am/hy/news/1037362
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ
Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ դիմավորման արարողություն էր կազմակերպել. Factor
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ նորությունները Telegram-ում
Հետևիր Արտաշատի մշակույթի տունը Փաշինյանի համար հատուկ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։