2026 թվականի ապրիլին աշխարհի կենտրոնական բանկերը միասին գնել են 17 տոննա ոսկի։ Այս մասին են վկայում Ոսկու համաշխարհային խորհրդի (WGC) տվյալները։

WGC-ի զեկույցում նշվում է, որ ապրիլին ոսկու ամենախոշոր գնորդը եղել է Լեհաստանի կենտրոնական բանկը (+14 տոննա)։ Միևնույն ժամանակ, Չինաստանն արագացրել է գնումների տեմպերը (+8 տոննա)՝ արձանագրելով 2024 թվականի դեկտեմբերից ի վեր ամենաբարձր ցուցանիշը։

Չեխիայի ազգային բանկն իր պահուստները համալրել է 3 տոննա ոսկով, մինչդեռ Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի զուտ վաճառքը կազմել է 6 տոննա (իսկ տարեսկզբից ի վեր զուտ վաճառքի ընդհանուր ծավալը հասել է 22 տոննայի)։

Ուզբեկստանի կենտրոնական բանկը վաճառել է 1 տոննա ոսկի, թեև տարեկան կտրվածքով այն շարունակում է մնալ զուտ գնորդ (24 տոննա)։

Վերջին երեք տարիների ընթացքում Արևելյան Եվրոպայի և Ասիայի երկրների կենտրոնական բանկերը կայուն դինամիկա են դրսևորում՝ ամսական կտրվածքով գնելով համապատասխանաբար միջինը 12 և 11 տոննա թանկարժեք մետաղ։

Source: https://news.am/hy/news/1040567