«Անկախ դիտորդը» պահանջելու է անվավեր ճանաչել (կամ վերաքվեարկություն նշանակել) 12/13 և 35/65 տեղամասերի արդյունքները։ Այս մասին գրել է Դանիել Իոաննիսյանը:
«12/13-ում ԱԺԲ-ի քվեաթերթիկների բացակայության հիմքով,
35/65-ում ժամը 20։00-ից քվեարկության սենյակում չգտնված հարյուրավոր ընտրողների (զինվորականների) քվեարկության հիմքով»,-գրել է նա։
Նշենք, որ այս պահին ԿԸՀ–ն հաշվարկել է 2005 ընտրական տեղամասերից 1980–ի արդյունքները։ Ըստ այդմ՝ ՔՊ–ն ստանում է 49.85 տոկոս, «Ուժեղ Հայաստանը»՝ 23.34 տոկոս, «Հայաստան» դաշիօնքը՝ 9.96 տոկոս, իսկ ԲՀԿ–ն՝ 4.97 տոկոս։
Եթե փոփոխություններ տեղի չունենան, ապա նոր խորհրդարանում կլինեն 3 քաղաքական ուժեր՝ «Քաղաքացիական պայմանագիրը», «Ուժեղ Հայաստան» դաշինքը և «Հայաստան» դաշինքը։ ԲՀԿ–ն չի հաղթահարում շեմը, թեև հաղթահարելու շեմին է։
Source: https://news.am/hy/news/1041902