ԱՄՆ Ծովային հետևակի կորպուսի զինծառայողները վայրէջք են կատարել Օմանի ծոցում գտնվող Celestial Sea նավթային լցանավի վրա՝ կապված այն կասկածների հետ, թե նավը փորձել է ճեղքել Իրանի դեմ ԱՄՆ ծովային շրջափակումը։ Դրա մասին X սոցիալական ցանցում հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։
Հայտարարության մեջ ասվում է, որ 31-րդ արշավախմբային ջոկատի ծովային հետևակայինները բարձրացել են իրանական դրոշի ներքո նավարկող և առևտրային բեռ տեղափոխող նավի տախտակամած։ Զննումից հետո նավն ազատ է արձակվել, սակայն անձնակազմին հրահանգվել է փոխել կուրսը։
CENTCOM-ի տվյալներով՝ ԱՄՆ ծովային շրջափակման ուժի մեջ մտնելուց ի վեր՝ ավելի քան մեկ ամսվա ընթացքում, վերաուղղորդվել է 91 առևտրային նավ։
Ամերիկյան կողմը պնդում է, որ գործողությունը սկսվել է ապրիլի 13-ին և ուղղված է դեպի իրանական նավահանգիստներ ընթացող կամ այնտեղից դուրս եկող նավերի շարժի սահմանափակմանը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին ավելի վաղ հայտարարել էր, որ ԱՄՆ-ի նման գործողությունները, դրանց նավերի կալանումն ու անձնակազմերի ձերբակալությունները, փաստացի հավասարազոր են ծովահենության և ահաբեկչության։
Source: https://news.am/hy/news/1037061
ԱՄՆ ծովային հետևակայինները վայրէջք են կատարել Օմ
ԱՄՆ ծովային հետևակայինները վայրէջք են կատարել Օմանի ծոցում գտնվող Celestial Sea լցանավի վրա. CENTCOM
Գովազդային գոտի՝ նյութի վերևում
Գովազդային գոտի՝ նյութի մեջտեղում
Գովազդային գոտի՝ նյութի վերջում
Սկզբնաղբյուր: news.am
Ստացիր ԱՄՆ ծովային հետևակայինները վայրէջք են կատարել Օմ նորությունները Telegram-ում
Հետևիր ԱՄՆ ծովային հետևակայինները վայրէջք են կատարել Օմ թեմային քո լեզվով և ամբողջ նյութերը բացիր PulseForge-ում։
Կիսվել
Մեկնաբանություններ
Մեկնաբանությունների համակարգը ժամանակավորապես անջատված է։