ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հունիսի 5-ին ընդունել է Ֆրանկոֆոնիայի դիտորդական առաքելության ղեկավար Ֆիլիպ Կուրարի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին NEWS.am–ին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:
Կողմերը քննարկել են նախընտրական քարոզարշավի ընթացքին, ինչպես նաև ընտրական գործընթացներին առնչվող հարցեր:
Ալեն Սիմոնյանը հայտնել է, որ ՀՀ-ն հաստատակամ է ապահովելու քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ, արդար և թափանցիկ իրացումն ու ընտրությունների` ժողովրդավարական սկզբունքներին համահունչ իրականացումը:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրության այլ հարցեր:
Source: https://news.am/hy/news/1041134