ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնապես առաջարկել է Սենատին հաստատել Արդարադատության նախարարության պաշտոնակատար ղեկավար Թոդ Բլանշին արդարադատության նախարարի պաշտոնում։ Համապատասխան ծանուցումը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։

Նշանակվելու համար Բլանշի թեկնածությունը պետք է ստանա Սենատի իրավական հանձնաժողովի հավանությունը, որից հետո այն կքննարկի Կոնգրեսի վերին պալատը՝ ամբողջ կազմով։

Բլանշը Արդարադատության նախարարությունը գլխավորել է պաշտոնակատարի կարգավիճակով ապրիլի 2-ից՝ Փեմ Բոնդիի հրաժարականից հետո։

The New York Times-ի տվյալներով՝ Բոնդիի հեռանալու հիմնական պատճառներից մեկը եղել են տարաձայնությունները ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով փաստաթղթերի հրապարակման շուրջ․ վերջինս մեղադրվում էր անչափահասների նկատմամբ սեռական հանցագործություններ կատարելու մեջ։

Source: https://news.am/hy/news/1042171