ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իրանական զինվորականները Հորմուզի նեղուցի վրա կործանել են ամերիկյան Apache հարվածային ուղղաթիռ, և ընդգծել է, որ Վաշինգտոնը ստիպված կլինի դիմել խիստ պատասխան միջոցների։

«Մեր հիասքանչ զինվորականները հենց նոր ինձ տեղեկացրին, որ անցյալ գիշեր իրանցիները Հորմուզի նեղուցի վրա պարեկություն իրականացնող մեր բարձր տեխնոլոգիական Apache ուղղաթիռներից մեկն են կործանել։ Անձնակազմը բաղկացած էր երկու օդաչուից, նրանք երկուսն էլ չեն տուժել և նրանց վտանգ չի սպառնում։ Այդուհանդերձ, Միացյալ Նահանգները, անհրաժեշտությունից ելնելով, պարտավոր են պատասխանել այս հարձակմանը»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

Source: https://news.am/hy/news/1042383