«BBC»-ի տվյալներով՝ ԱՄՆ նախագահը հերքել է այն պնդումները, թե Նեթանյահուն արհամարհել է իր դիրքորոշումը՝ պատասխան հարվածներ հասցնելով Իրանին։ Թրամփը նշել է, որ Իսրայելի վարչապետին կոչ է արել «առաջնորդվել առողջ տրամաբանությամբ», քանի որ կողմերը, նրա խոսքով, մոտ են «շատ հզոր և լավ գործարքի» կնքմանը։
Նա նաև հայտարարել է, որ հրթիռներն արդեն թռիչքի մեջ են եղել, երբ ինքը խոսել է Նեթանյահուի հետ։ «Եթե ես նրան ինչ-որ բան եմ ասում, նա անում է դա»,- հավելել է Թրամփը։
Միևնույն ժամանակ, ավելի վաղ հաղորդվում էր, որ Թրամփն արդեն զգուշացրել էր Իսրայելին հարվածներ չհասցնել Լիբանանի թիրախներին, այդ թվում՝ Բեյրութին, սակայն, ըստ լրատվամիջոցների, այդ զգուշացումներն անտեսվել են։
Source: https://news.am/hy/news/1042216