Ռուսաստանը կորցնում է Ադրբեջանում, Հայաստանում և Մոլդովայում ունեցած հեղինակությունը։ «The Guardian»-ին տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ Ռուսաստանը վերջին շրջանում միջազգային ասպարեզում բախվում է մի շարք քաղաքական անհաջողությունների և աստիճանաբար կորցնում է տարբեր երկրներում ունեցած ազդեցությունը։ Նա նշել է, որ Մոսկվան այլևս ի վիճակի չէ նախկին ծավալով պահպանել իր դիրքերը Եվրոպայում և հետխորհրդային տարածքում։
Զելենսկին նաև հայտարարել է, որ առանձին պետություններում ազդեցությունը պահպանելու Ռուսաստանի փորձերը արդյունք չեն տալիս, իսկ նրա արտաքին քաղաքական կուրսը հանգեցնում է հետագա միջազգային մեկուսացման։
Բացի այդ, նա հղում է արել տարածաշրջանի մի շարք երկրներում տեղի ունեցող քաղաքական փոփոխություններին և պնդել, որ Մոսկվայի ազդեցությունն այդ երկրներում թուլանում է։ Նրա խոսքով՝ դա անդրադառնում է համաշխարհային քաղաքականության մեջ Ռուսաստանի ընդհանուր դիրքորոշման վրա և կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ ինչպես երկրի արտաքին, այնպես էլ ներքին քաղաքականության համար։
Source: https://news.am/hy/news/1042212