Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների ասամբլեայի բյուրոն որոշել է գլխավոր դատախազ Քարիմ Խանին ժամանակավորապես հեռացնել պաշտոնից մինչև սեռական ոտնձգությունների մեղադրանքների հետ կապված կարգապահական քննության ավարտը։
Որոշումն ուժի մեջ է մտել անմիջապես և փոխանցվել է ՄՔԴ-ի մասնակից պետությունների ասամբլեայի քննարկմանը, որը մոտ ժամանակում պետք է անցկացնի հատուկ նիստ։ Միաժամանակ ընդգծվում է, որ պաշտոնից հեռացումը չի նշանակում մեղքի ընդունում և չի կանխորոշում գործի վերջնական արդյունքը։
Որոշման հիմք են դարձել ՄԱԿ-ի Ներքին վերահսկողության ծառայությունների վարչության անցկացրած ներքին քննության տվյալները, ինչպես նաև փորձագետների և դատավարության կողմերի նյութերը։ Փաստաթղթերի բովանդակությունը չի բացահայտվում։
Ավելի վաղ՝ 2025 թվականի մայիսին, հաղորդվել էր, որ Քարիմ Խանը քննության ընթացքում գնացել է վարչական արձակուրդի։ Նրա հասցեին մեղադրանքներ էին առաջադրվել 2024 թվականի հոկտեմբերին։ Ավելի ուշ հայտնի դարձավ նոր հայտարարությունների մասին, որոնք կապված էին ենթադրյալ միջադեպերի հետ և թվագրվում էին 2009 թվականին, երբ դիմումատուներից մեկը աշխատում էր որպես ստաժոր նրա գրասենյակում։
Source: https://news.am/hy/news/1042174