Նիկոլ Փաշինյանն այսօր դատական համակարգին «հանձնարարեց», որպեսզի այս ընտրություններում ընտրակաշառք տալու կամ վերցնելու մեջ բռնված ցանկացած ոք մինչև հաջորդ ընտրությունների արդյունքների ամփոփումը պետք է անցկացնի բանտում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել էփաստաբան Րաֆֆի Ասլանյանը։ Նա, մասնավորապես, նշել է. «Թեև անմեղության կանխավարկածի սկզբունքն այսպիսի մարդկանց համար որևէ նշանակություն չունի, այնուամենայնիվ հիշեցնեմ, որ ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված՝ ընտրակաշառք տալու հասարակ հանցակազմի նվազագույն սանկցիան 3 տարի է, իսկ ստանալու դեպքում՝ շատ ավելի նվազ։

Հիմա, մերօրյա «Պինոչետի» միտքն ինչպե՞ս հասկանանք. դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում՝ անտեսելով յուրաքանչյուր մարդու պատժի անհատականացման օրենսդրական և նախադեպային չափանիշները, թե՞ արդեն մտածում է արտահերթ ընտրությունների մասին։

Source: https://news.am/hy/news/1042321