Իսրայելական բանակն արդեն մշակել է Իրանին հասցվելիք «շատ ավելի զգալի և դաժան հարվածի» ծրագիրը։ Դրա մասին հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էյալ Զամիրը, գրում է Times of Israel-ը։
«ՑԱԽԱԼ-ը պահպանել և շարունակում է պահպանել անհապաղ մարտական պատրաստության ռեժիմը՝ Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողությունների վերսկսման համար»,- նշել է նա։
Մեկնաբանելով Իսրայելի և Իրանի միջև վերջերս տեղի ունեցած ուղղակի հարվածների փոխանակումը՝ Գլխավոր շտաբի պետը նշել է. «Մեր բոլոր պաշտպանական և հարձակողական համակարգերը առավելագույն մարտական պատրաստության վիճակում էին։ Մենք հաջողությամբ որսացել ենք մեր ուղղությամբ արձակված սպառնալիքները և արագ ու հզոր հարված հասցրել Իրանի բուն տարածքին։ Սակայն այդ հարվածը միայն նախապատրաստություն էր շատ ավելի զգալի և խիստ պատասխանի համար։ Մենք լիովին պատրաստ ենք վերադառնալ և ևս մեկ կոշտ ու խոր հարված հասցնել Իրանին»։
Source: https://news.am/hy/news/1042391