Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 39,650 անձ ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Հունիսի 9-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը։
«Ընթացիկ տարվա հունվարի 1-ից նկատվում է Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձանց կողմից Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստանալու դիմումների թվի աճ։ Մասնավորապես, այս տարվա հունիսի սկզբի դրությամբ նրանց թիվը կազմել է 11,146: Լեռնային Ղարաբաղից տեղահանված անչափահասների թիվը կազմել է 28 հազար, որոնցից շուրջ 12 հազարն արդեն ստացել է ՀՀ քաղաքացիություն»,- հստակեցրել է Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերին Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակման հետևանքով շուրջ 120 հազար հայեր հարկադրված տեղափոխվել են Հայաստան։
Source: https://news.am/hy/news/1042217