ԱԷՄԳ-ի կառավարիչների խորհրդին ներկայացված՝ Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ բանաձևի նախագիծը նոր ագրեսիան արդարացնելու հերթական փորձն է։ Այս մասին հայտարարել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի մշտական ներկայացուցչությունը։

Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցչությունից հայտնել են, որ Միացյալ Նահանգները փորձում է ԱԷՄԳ-ում սադրիչ բանաձև անցկացնել, որը ներառում է նաև հենց իրենց իսկ հասցրած հարվածների հետևանքով Իրանի միջուկային օբյեկտներին հասցված վնասի ստուգումը։

«Սա նոր ագրեսիան արդարացնելու հերթական փորձ է հիշեցնում՝ ճիշտ այնպես, ինչպես տեղի ունեցավ 2025 թվականի հունիսին և նոյեմբերին»,- ասված է X սոցիալական ցանցի պաշտոնական էջում Իրանի մշտական ներկայացուցչության հրապարակած հայտարարության մեջ։

Source: https://news.am/hy/news/1042306