Իրանի արտգործնախարար Սեյեդ Աբաս Արաղչին պաշտոնական զգուշացմամբ է հանդես եկել ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների հասցեին՝ ամերիկյան ուղղաթիռին առնչվող միջադեպի ֆոնին Պարսից ծոցի գոտում հնարավոր ցանկացած սխալ հաշվարկի կամ ագրեսիվ գործողությունների վերաբերյալ։
«Հորմուզի նեղուցը միջազգային ջրերում չի գտնվում. այն Իրանի և Օմանի համատեղ ջրային զարկերակն է, որը տեղակայված է Միացյալ Նահանգների ափերից հազարավոր մղոններ հեռավորության վրա։ Ծովային սահմաններն այստեղ հստակորեն որոշված են և որևէ երկիմաստություն թույլ չեն տալիս։
Մեր Զինված ուժերը շուրջօրյա առավելագույն մարտական պատրաստության վիճակում են՝ խստորեն կանխելու համար Իրանի օդային, ցամաքային կամ ծովային տարածքի ցանկացած խախտում։
Մեր սահմանների մոտ տեղակայված օտարերկրյա զորքերը մշտապես իրենց ենթարկում են լուրջ վտանգի։ Դա վերաբերում է ինչպես իրենց սեփական մարդկային սխալներին կամ սովորական տեխնիկական միջադեպերին, այնպես էլ խաչաձև կրակի տակ հայտնվելու բարձր հավանականությանը։ Այդ ռիսկերը նվազագույնի հասցնելու համար լավագույն լուծումը կլինի օտարերկրյա զորակազմերի անհապաղ դուրսբերումը տվյալ տարածաշրջանից։ Այս տարածաշրջանը երբեք չի համակերպվի թշնամական ուժերի ներկայության հետ։
Իրանը միանշանակ նախընտրում է դիվանագիտության լեզուն։ Սակայն, ինչպես մեր արիական մարտիկներն արդեն ոչ մեկ անգամ ցուցադրել են ամբողջ աշխարհին, մենք նաև հիանալիորեն կարողանում ենք խոսել այլ լեզուներով»,- նշվում է նախարարի հայտարարության մեջ։
Source: https://news.am/hy/news/1042396