Հայաստանի Հանրապետության քաղաքացիության վերականգնման ինստիտուտը խնդրահարույց է, քանի որ չի նախատեսում ստուգման կամ ընտրության որևէ մեխանիզմ։ Այս մասին հունիսի 9-ին խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարել է ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը։

«Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցման հարցերում մենք նույնպես ունենք ինստիտուցիոնալ խնդիր։ Բավականին խնդրահարույց ենք համարում քաղաքացիության վերականգնման ինստիտուտը, որը որևէ ընտրություն կամ ստուգում չի ենթադրում»,- ասել է Ղազարյանը։

Իր դիրքորոշումը հստակեցնելու համար փոխնախարարը, մասնավորապես, մոդելավորել է հետևյալ իրավիճակը. «Չափահաս քաղաքացին հրաժարվել է իր քաղաքացիությունից, և դրա հետևանքով դադարեցվել է նաև իր անչափահաս երեխայի քաղաքացիությունը։ Այնուհետև նույն անձը, հաջորդ իսկ րոպեին, դիմում է ներկայացնում իր քաղաքացիությունը վերականգնելու համար։ Մենք կարծում ենք, որ սա խնդրահարույց կարգավորում է, ավելի ճիշտ՝ կարգավորում, որին նախկինում երբեք պատշաճ ուշադրություն չի դարձվել։ Սակայն այժմ մենք դրան անհրաժեշտ ուշադրություն ենք դարձնում և շուտով այս հարցը կարգի կբերենք»,- ընդգծել է նա։

Source: https://news.am/hy/news/1042285