Երևան, գինի ու բարձր տրամադրություն. մայրաքաղաքի սրտում ավանդույթ դարձած Գինու օրերն էին Սարյան փողոց բերել ազնվագույն խմիչքի հարյուրավոր սիրահարների՝ թե տեղացի, թե զգոսաշրջիկ։
Իսկ ի՞նչ գինի առանց գաստրոնոմիկ ճիշտ համադրության։ Փառատոնի մասնակիցներն արդեն գիտեն՝ որտեղ փնտրել համերի լավագույն ընտրանին։ Ոլորտի բացարձակ առաջատար Աթենք մսամթերքի երկհարկանի տաղավարում ինչպես ամեն տարի, այս անգամ նույնպես հերթեր էին։
«Աթենքի» տաղավարում հյուրընկալության նոր նշաձող է սահմանված. այստեղ յուրաքանչյուր այցելուի դիմավորում էին ջերմությամբ ու առանձնակի ուշադրությամբ։
Աշխատակիցների՝ ժպիտով ու արագ սպասարկումը, թեթև ու անմիջական շփումն այնպես էին տրամադրում, որ հյուրերն իրենց զգում էին ընկերական ու հարմարավետ միջավայրում:
«Աթենքն» այս տարի ևս փառատոնի հյուրերին առաջարկեց գինու հետ համադրվող իր լավագույն ընտրանին։ Տաղավարի հյուրերը հնարավորություն ունեցան բացահայտելու նրբերշիկների ու սնեքերի սիրված տեսականին։ Ոչ ոք անտարբեր չէր կարողանում անցնել փառատոնի գլխավոր այցեքարտի՝ մանղալի կրակի վրա պատրաստվող անուշաբույր հոթ-դոգների կողքով։
«Աթենք»-ի երկհարկանի տաղավարն այս տարի ևս սահմանել է փառատոնային էսթետիկայի իր նշաձողը։ Մինչ առաջին հարկում թիմն ապահովում էր թարմ ու ախորժելի հոթ-դոգերի պատրաստումը, երկրորդ հարկը դարձավ կատարյալ վայր՝ երևանյան տաք երեկոն վայելելու համար։
Մայրաքաղաքի այցեքարտը դարձած փառատոնի շրջանակում «Աթենք»-ը տարեցտարի ամրապնդում է իր դիրքերը։ Հաճախորդներին միշտ թարմ, բարձրորակ մսամթերք և նոր մշակույթ առաջարկող ընկերությունն այս օրերին ևս մեկ անգամ լրացրեց տոնական Երևանի ամենահամեղ ու հիշվող էջերից մեկը։
Մանրամասները՝ NEWS.am-ի պատրաստած ռեպորտաժում:
Source: https://news.am/hy/news/1042364