Ֆրանսիան իր միջազգային դաշնակիցների հետ համատեղ համակարգված ազգային պատժամիջոցներ է սահմանել օկուպացված Հորդանան գետի Արևմտյան ափին տեղի ունեցող բռնությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։
«Այսօր մեր բրիտանացի, կանադացի, ավստրալացի, նորզելանդացի և նորվեգացի գործընկերների հետ համատեղ մենք նոր պատժամիջոցներ ենք սահմանում այն անձանց նկատմամբ, ովքեր պատասխանատու են օկուպացված Արևմտյան ափին գաղութացման ակտիվացման և բռնությունների համար»,- X սոցիալական ցանցում գրել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարը։
Բարոյի խոսքով՝ Ֆրանսիան արգելել է Իսրայելի ֆինանսների նախարար Բեցալել Սմոտրիչի, վերաբնակեցման կազմակերպությունների չորս առաջնորդների, ինչպես նաև բռնություններին առնչություն ունեցող 21 վերաբնակիչների մուտքը երկիր։
Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հավելել է.
«Բեցալել Սմոտրիչն ակտիվորեն նպաստում է Արևմտյան ափի բռնակցմանը (անեքսիային), ինչի մասին ինքը բացահայտ հայտարարում է, Արևմտյան ափին նոր բնակավայրերի ստեղծմանը, Գազայի հատվածի վերագաղութացմանը, ինչպես նաև Պաղեստինի ազգային վարչակազմի տնտեսական կործանմանն ու պաղեստինցի բնակչության համար դրա կործանարար հետևանքներին։ Սա մի քաղաքականություն է, որը միջազգային հանրության ճնշող մեծամասնությունը չի կարող ընդունել, քանի որ որոշ երկրներ հաստատակամորեն հավատարիմ են «երկու պետություն» սկզբունքին»։
Source: https://news.am/hy/news/1042328