Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան (E3 ձևաչափի շրջանակներում) կօգնեն Կիևին հակահրթիռային պաշտպանության հարցերում։ Այս մասին նա հայտնել է «The Guardian»-ին տված հարցազրույցում։

Զելենսկու խոսքով՝ Ուկրաինան Մեծ Բրիտանիայի հետ համատեղ աշխատում է եվրոպական հակաբալիստիկ համակարգ ստեղծելու հնարավորության ուղղությամբ։

«Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։ Դա պետք է մեզ, և դա պետք է Մեծ Բրիտանիային»,- նշել է նա։

Պետության ղեկավարն ընդգծել է նաև, որ E3 երկրները պաշտպանել են Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների ճնշումն ուժեղացնելու անհրաժեշտությունը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Զելենսկին բանակցություններ էր վարել Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդներին տեղեկացրել էր ճակատում տիրող իրավիճակի մասին։

Source: https://news.am/hy/news/1042203