Եվրոպական հանձնաժողովը (Եվրահանձնաժողով) ծրագրում է ավելացնել Պաշտպանական արդյունաբերության և տիեզերքի գլխավոր տնօրինության (DG DEFIS), ինչպես նաև Թվային քաղաքականության գլխավոր տնօրինության (DG CONNECT) աշխատակիցների թիվը։ Այս մասին հայտնում է «Politico» պարբերականը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Հրապարակման տվյալներով՝ պաշտպանական ստորաբաժանումը կարող է նաև լրացուցիչ ղեկավար կազմ ստանալ՝ ԵՄ պաշտպանական ներուժի ուժեղացման հետ կապված SAFE ծրագրի շրջանակում վարկերի բաշխումը համակարգելու համար։

Բացի այդ, հաջորդ երկարաժամկետ բյուջեի շրջանակում Եվրահանձնաժողովը դիտարկում է իր պաշտպանության և անվտանգության ոլորտներում աշխատանքներն ուժեղացնելու նպատակով հաստիքակազմը մոտ 2400 աշխատակցով ավելացնելու հնարավորությունը։

Source: https://news.am/hy/news/1042192