Հունիսի 9-ին ժամը 12:00-ին Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովները կգումարեն նիստեր՝ վերահաշվարկ իրականացնելու դիմումների, ինչպես նաև վերահաշվարկ իրականացնելու նպատակով ԸԸՀ-ների կողմից վիճակահանություններ անցկացնելու օրակարգով: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԿԸՀ–ից։

«Նիստերը հեռարձակվելու են ԿԸՀ կայքում՝ ԸԸՀ նիստեր բաժնում:

Ընտրական օրենսգրքի կարգավորումների համաձայն, վերահաշվարկի աշխատանքները պետք է մեկնարկեն հունիսի 9-ի ժամը 14:00-ից: Վերահաշվարկի աշխատանքները իրականացվում են ԸԸՀ-ներում, ԿԸՀ կայքի ուղիղ հեռարձակմամբ:

Նիստերը բաց են այն անձանց համար, որոնք կարող են ԸԸՀ նիստերին ներկա գտնվել: Ձեզ հետ պետք է ունենաք նիստին ներկա գտնվելու իրավունքը հավաստող վկայականը, ինչպես նաև անձը հաստատող փաստաթուղթ»,–ասված է հաղորդագրության մեջ։

Source: https://news.am/hy/news/1042201