ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հավանություն է տվել H.R. 7668 օրինագծին, որը ստացել է պաշտոնական «Կովկասում Չինաստանի ազդեցության դեմ պայքարի ակտ» (Countering China's Control of the Caucasus Act) անվանումը։

Փաստաթուղթը հանձնարարում է զեկույցներ կազմել «Վրաստանում գործող ռուսական և չինական հետախուզական ռեսուրսների ու ազդեցության ցանցերի մասին, բացահայտել Մոսկվայի և Պեկինի միջև համագործակցության ոլորտները հանրապետության ներսում, ինչպես նաև մշակել ԱՄՆ-ի ավելի լայն ռազմավարություն՝ Թբիլիսիի հետ ապագա կապերի վերաբերյալ»։

Հարավային Կարոլինա նահանգից հանրապետական կոնգրեսական Ջո Ուիլսոնը, որը օրինագծի գլխավոր հովանավորը նախաձեռնողն է, քվեարկությունից հետո Ազատություն ռադիոկայանին տված հարցազրույցում ընդգծել է, որ նախաձեռնությունն ուղղված է վրաց ժողովրդին աջակցելուն, այլ ոչ թե երկրի գործող ղեկավարությանը։

«Հակաամերիկյան Վրացական երազանք կուսակցությունը չի ներկայացնում վրաց ժողովրդին,- հայտարարել է Ուիլսոնը։- Վրացիները ցանկանում են ամուր հարաբերություններ ունենալ Միացյալ Նահանգների հետ։ Եվ դրան հասնելու միակ ճանապարհը քաղբանտարկյալներին ազատ արձակելն է, ազատ ու արդար ընտրություններ անցկացնելը և Չինաստանի, Ռուսաստանի ու Իրանի կործանարար ազդեցությունը արմատախիլ անելը»։

Ներկայացուցիչների պալատի գործողությունները ժամանակային առումով համընկել են հունիսի 9-ին Չինաստանի և Վրաստանի պաշտոնական համատեղ հայտարարության հետ՝ երկկողմ հարաբերությունները «համապարփակ ռազմավարական գործընկերության» մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

Source: https://news.am/hy/news/1042356