Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել պարարտանյութով բեռնված 12 վագոն (828 տոննա) և անտրացիտով բեռնված 6 վագոն (414 տոննա)։

Վագոնները Բիլաջարի կայարանից կշարժվեն դեպի Բյոյուկ-Քյասիկ կայարան։

Ավելի վաղ, Ադրբեջանի տարածքով տարանցմամբ Ռուսաստանից Հայաստան էր փոխադրվել ավելի քան 29 հազար տոննա հացահատիկ, ավելի քան 6 հազար տոննա պարարտանյութ, 133 տոննա ալյումին և 68 տոննա հնդկաձավար։

Բացի այդ, Ադրբեջանից Հայաստան են արտահանվում նաև նավթամթերքներ։ Այսօրվա դրությամբ մատակարարվել է ավելի քան 12 հազար տոննա դիզելային վառելիք, 979 տոննա ԱԻ-92 տեսակի բենզին և 2955 տոննա ԱԻ-95 տեսակի բենզին։

Source: https://news.am/hy/news/1042264