Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ֆինանսավորումը 2025 թվականին կազմել է 105,7 միլիարդ դրամ։ Հունիսի 9-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում՝ 2025 թվականի պետական բյուջեի կատարողականի տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ, այս մասին հայտարարել է հանրապետության ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ընդ որում, փաստացի կատարողականը կազմել է 97,2 միլիարդ դրամ կամ շուրջ 97,2%: Նրա խոսքով՝ Ներքին գործերի նախարարությունն իրականացրել է 6 ծրագիր և 24 միջոցառում։

Հովհաննիսյանը նաև հստակեցրել է, որ ՆԳՆ վերոնշյալ ծրագրերից 4-ն ունեն կատարողականի բարձր մակարդակ, 1 ծրագիր՝ բավարար, ևս 1-ը՝ 50%-ից ցածր։ «Նախորդ տարվա համեմատ բյուջետային հատկացումների ծավալն աճել է 7 միլիարդ 657 միլիոն դրամով»,- հավելել է Ֆինանսների նախարարության ղեկավարը։

Source: https://news.am/hy/news/1042208